2001 թվականի հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունի մոտ ուղեղի կաթված է եղել: Այս մասին նա պատմել է CBS հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ:
Սթոուն նշել է, որ իր դեպքում ապրելու հավանականությունը եղել է ընդամենը 5 տոկոս: Տեղի ունեցածն իր հետևանքներն է թողել դերասանուհու խոսքի, լսողության, քայլվածքի, գրելու և կարդալու կարողությունների վրա: Դերասանուհին ստիպված է եղել շատ բան նորից սովորել, սկսել նորից: Պատմել է 59-ամյա աստղը:
Դերասանուհու խոսքերով, իր հետ կատրավածի մասին չի հայտնել գործընկերներին, քանի որ որևէ մեկին հետաքրքիր չեն կոտրված մարդիկ. «Վստահ եմ, որ այս տարիների ընթացքոմ տարօրինակ եմ թվացել, սակայն այդ մասին խոսել չեմ ցանկացել, քանի որ Հոլիվուդը չի ներում դա»: