Հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնի նախկին ընկերուհին, դերասանի կրտսեր դստեր՝ Լյուսիի մայրը հայտարարել է, որ գլխուղեղի քաղցկեղ ունի: Այս մասին գրում է Blast-ը:
Օքսանա Գրիգորևան ներկայացրել է դատական փաստաթղթեր, որոնցում նշված է, որ Գիբսոնի կողմից բռնության ենթարկվելուց հետո իր մոտ սթրես է առաջացել: Բացի բռնությունից, սթրեսի պատճառ են դարձել դատական գործերը և սնանկ ճանաչվելը: Արդյունքում Գրիգորևայի մոտ գլխուղեղի քաղցկեղ է զարգացել:
Նշենք, որ Գիբսոնն ու Գրիգորևան բաժանվեցին 2010 թվականին: Այն ժամանակ Օքսանան նաև հայտարարություններով հանդես եկավ՝ դերասանին մեղադրելով բռնության մեջ: