Երևանի Հարավարևմտյան թաղամասում այսօր առավոտվանից երթուղայինների վարորդները գործադուլ ու բողոքի ակցիա են սկսել: Պատճառը գազի և դիզվառելիքի թանկացումն է: Վարորդները հրաժարվում են սպասարկել քաղաքացիներին:
Վարորդներից բացի, ակցիայի վայրում են գտնվում մեծ թվով ոստիկաններ, որոնք հսկում են իրավիճակը:
Այստեղ է նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: