Բրիտանացին, փորձելով չփռշտալ, պատռել է կոկորդի մի մասը: Այս մասին գրում է BMJ Case Reports ամսագիրը:
Ամսագիրը հայտնում է, որ տղամարդը դիմել է բժիշկներին՝ նշելով, որ չի կարողանում խոսել և ցավեր է զգում կոկորդում: Հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ նրա կոկորդի վրա պատռվածք կա:
Բժիշկները պարզել են, որ վնասվածքն առաջացել է այն պատճառով, որ տուժողը փորձել է զսպել փռշտոցը:
Մեկ շաբաթ բրիտանացին ստիպված է եղել հատուկ միջոցներով սնվել, իսկ հիմա նրա վիճակն աստիճանաբար բարելավվում է:
Հավելենք, որ սա առաջին նմանատիպ դեպքը չէ: Մեկ տարի առաջ նման դեպք գրանցվել էր նաև ԱՄՆ-ում: