Հասարակություն 

4 մեքենայի մասնակցությամբ վթար՝ Արշակունյաց պողոտայում

analitik.am

Հունվարի 16-ին, ժամը 20:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող Մամուլի շենքի մոտաակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենա, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Toyota Camry մակնիշի 60 AA 800 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.), Audi A4 մակնիշի 35 FL 451 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ա.), Opel Astra մակնիշի 09 US 172 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ս.), Mazda 6 մակնիշի 35 MQ 626 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ., սեփականատեր՝ Դ. Մ.) և կայանված Mercedes E320 մակնիշի 35 GV 252 պետհամարանիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Փրկարարները կատարել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածի հովացման աշխատանքներ, հոսանքազրկել Toyota Camry և Audi A4 մակնիշի ավտոմեքենաները և փակել Opel Astra մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Նույն շարքից