Քաղաքականություն 

Ղազախստանն ամերիկյան ընկերությունների հետ 2,7 միլիարդ դոլարի պայմանագրեր է ստորագրել

analitik.am

Ղազախստանը 2,7 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել ամերիկյան ընկերությունների հետ: Այս մասին ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը տարածվել է ԱՄՆ և Ղազախստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումից հետո:

Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 16-ին:

Նոր պայմանագրերը կնքվել են ամերիկյան Boeing, GE Transportation, GE Digital, Chevron ընկերությունների ու ղազախական  Air Astana, Scat Airlines և այլ ընկերությունների միջև:

Օրինակ պայմանագրերից մեկով SCAT Airlines ավիաընկերությունը 6 միավոր Boeing-737 MAX 8 ինքնաթիռ ձեռք կբերի:

Նազարբաևն ԱՄՆ-ում գտնվելու է մինչև հունվարի 18-ը: Նրա խոսքերով, այդ ընթացքում ամերիկյան ընկերությունների հետ 7,5 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրվելու: Դրանք լինելու են էներգետիկայի, առևտրի, գյուղատնտեսության, առողջպահության, թվային ենթակառուցվածքների ոլորտներում:

 

Նույն շարքից