Բարի օր Քաղաքականություն 

Հերմինե Նաղդալյանը նեղացա՞ծ է Սերժ Սարգսյանից

analitik.am

Այսօր՝ հունվարի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշեց, որ վիրավորված չէ Սերժ Սարգսյանից իրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու և իր փոխարեն Կարինե Աճեմյանին նշանակելու համար:

Նաղդալյանը նշեց, թե նոր խորհրդարանի ձևավորումից հետո պայմանավորվածություն է եղել խորհրդարանի ղեկավարության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ ինքը 6 ամիս շարունակելու է մնալ պատվիրակության կազմում, ապա հեռանա:

ԱԺ նախկին փոխխասնակը հիշեցրեց, որ նշանակվել է ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար և հիմա ԵԽԽՎ պատվիրակությունից հեռանալուց հետո կլինի միայն մեկ պատվիրակության անդամ:

Ինչ վերաբերում է Արփինե Հովհանիսյանի հետ հակասությունների մասին տեղեկություններին, ապա Նաղդալյանն ասաց, որ չի ցանկանում հնարովի բաների մասին խոսել, և ինքը որևէ մեկի հետ հակասություն չունի:

Նույն շարքից