Քաղաքականություն 

Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ

analitik.am

Հունվարի 17-ին Հայաստանում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Իբրահիմ Համզաթը (նստավայրը՝ Թեհրան) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին:

Շնորհավորելով Իբրահիմ Համզաթին նշանակման կապակցությամբ՝ Արմեն Պապիկյանը հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ: Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությունը կուղղի երկկողմ համագործակցության զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքների համար՝ Իբրահիմ Համզաթը վստահեցրեց, որ Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ, և նա իր բոլոր հնարավոր ջանքերը կկենտրոնացնի փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը՝ այդ թվում նաև արտգործնախարարությունների միջև և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների։

Նույն շարքից