Հասարակություն 

Քրդերը կոչ են անում միջազգային հանրությանը սիրիական Աֆրինը փրկել Թուրքիայից

analitik.am

Դեմոկրատական միություն քրդական կուսակցությունը կոչ է արել միջազգային հանրության միջոցներ ձեռնարկել սիրիական Աֆրին շրջանը թուրքական ուժերի կողմից հարձակումներից ազատելու համար: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ՝ հունվարի 15-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Աֆրինում օպերացիան կարող է սկսել ցանկացած պահ:

Արդեն հունվարի 16-ին թուրքական ուժերն առնվազն 10 տանկ են տեղաբաշխել Սիրիայի հետ սահմանին: Քրդերը պնդում են, որ թուրքական հրետանին արդեն մի քանի հարված է հասցրել սահմանամերձ շրջաններին:

Firat գործակալությունը հայտնում է, որ Քրդական ինքնապաշտպանական ուժերը պատրաստվում են լուրջ դիմադրություն ցույց տալ թուրքական ուժերին:

Նույն շարքից