Քաղաքականություն 

Հայաստանի նախագահի թեկնածուներն ընդհանրապես շատ չեն. Դավիթ Հարությունյան

analitik.am

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չի ցանկանում խոսել նախագահի այն թեկնածուների մասին, ում ունի մտքում և պատրաստվում է այդ մասին խոսել միայն տեղի ունենալիք քննարկումներից հետո: Այս մասին նա ասաց այսօր՝ հունվարի 17-ին, խորհրդարանում  լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նշած պահանջներին համապատասխանող թեկնածուներ շատ կան, Հարությունյանը նշեց, թե իր կարծիքով առհասարակ նախագահի թեկնածուներ շատ չկան:

Կոնկրետ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կամ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունների մասով Հարությունյանը կրկնեց, որ կոնկրետ թեկնածուների մասին բարձրաձայնել այս պահին չի ցանկանում:

 

Նույն շարքից