Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիայում միայնության նախարարություն է ստեղծվել

analitik.am

Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյը նոր նախարարություն է ստեղծել՝ միայնության նախարարություն: Նախարար է նշանակվել Սպորտի և հասարակության հարցերով նախարար Թրեյսի Կրաուչը, հայտնում է The Telegraph-ը:

Միացյալ Թագավորության վարչապետը նշել է, որ նոր նախարարության ստեղծման հարցում ոգեշնչվել է նախկին խորհրդական Ջո Քոքսի գործունեությունից: Վերջինս, մինչև 2016 թվականի հունիսին սպանվելը, միայնության հանձնաժողովի նախագահն էր և կոչ էր անում կառավարությանը միջոցներ ձեռնարկել օգնելու այն մարդկանց, ովքեր իրենց միայնակ են զգում և օգնության կարիք ունեն:

Թե կոնկրետ ինչով է զբաղվելու նոր նախարարությունը, դեռ հայտնի չէ, սակայն այն համագործակցելու է Քոքսի ստեղծած վերոնշյալ հանձնաժողովի հետ:

 

Նույն շարքից