Հասարակություն 

Ուֆայում տունը քանդել են, քանի դեռ տանտերը գտնվել է գործուղման մեջ, սակայն զարմանալին դա չէ

analitik.am

Ուֆայում անհայտ անձինք քանդել են տեղի բնակիչ Ֆարդատ Շայնուրովի տունն այն ընթացքում, երբ վերջինս գործուղման մեջ է գտնվել: Ընդ որում, տունը ոչնչացվել է այնտեղ գտնվող բոլոր իրերի հետ: Թե ով է դա արել և ինչու, դեռ հայտնի չէ, դեռ որևէ պետական մարմին պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար: Քննչական կոմիտեն արդեն ստուգումներ է սկսել:

Շայնուրովի խոսքերով, ինքը դիմել է քաղաքային իշխանություններին, որոնց պատասխանում նշվել է, որ տունը գտնվում է իր տեղում, կանգուն վիճակում, սակայն իրականությունն այն է որ տունը չկա: Տղամարդը նշում է, որ որևէ մեկն իրեն չի զգուշացրել տունը քանդելու մասին, իսկ այնտեղ եղել են իր իրերը՝ հեռուստացույցը, սառնարանը և այլն:

Շայնուրովը կասկածներ ունի, որ իր տունը քանդել են կառուցապատողները, քանի որ տան տեղում արդեն սկսել են նոր բարձրահարկ կառուցել: Նա նաև նշել է, որ 2017 թվականի դեկտեմբերին անհայտ անձիք արդեն մեկ անգամ փորձել էին քանդել տունը՝ մասամբ վնասելով այն: Այն ժամանակ ոստիկանությունն այդպես էլ չէր գտել չարագործներին:

Այս անգամ Շայնուրովը դիմել է ոստիկանությանը, ՔԿ-ին, դատախազությանը:

Հարկ է նշել, որ անցած տարի նմանատիպ մի դեպք էլ գրանցվել էր Վոլգոգրադում, որտեղ տնից զրկվել էր մի ամբողջ ընտանիք:

 

Նույն շարքից