Քաղաքական 

Թուլացնել Իրանի ազդեցությունը. Թիլերսոնը խոսել է Սիրիայում ԱՄՆ-ի 5 նպատակի մասին

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոսել է Սիրիայում ԱՄՆ-ի 5 նպատակների մասին, որոնց թվում է նաև ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակը:

Կալիֆորնիայի Սթենֆորդյան համալսարանում, խոսելով ԱՄՆ նպատակների մասին, Թիլերսոնը ասել է, որ ամերրիկյան իշխանությունները ցանկանում են վերջնականապես պարտության մատնել ԻՊ-ին, ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևյան գործընթացի շրջանակներում կարգավորել սիրիական հակամարտությունը, թուլացնել Իրանի ազդեցությունը, պայմաններ ստեղծել փախստականների վերադարձի համար և երկիրն ազատել զանգվածային ոչնչացման զենքից:

Թիլերսոնի խոսքերով, այսօր ԻՊ-ն արդեն մեկ ոտքով գերեզմանում է, իսկ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը թույլ կտա, որ ահաբեկչական մյուս ոտքը ևս այնտեղ լինի:

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ի ազգային շահերից բխում է, որ Վաշինգտոնը ռազմական և դիվանագիտական ներկայություն ունենա Սիրիայում:

 

Նույն շարքից