ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը տապալում է ՄԱԿ-ի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ հաստատված պատժամիջոցների մի մասի իրագործումը:
Թիլերսոնը նշել է, թե իրենց համար ակնհայտ է, որ ռուսական կողմը չի կատարում պատժամիջոցների բոլոր պահանջները, նաև տապալում են որոշ պատժամիջոցների իրագործումը:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով, դա առաջին հերթին վերաբերում է Հյուսիսային Կորեային նաֆտ մատակարարելուն, ինչպես նաև մի շարք այլ հարցերի: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Թիլերսոնը չի նշել: