Քաղաքական 

Դոնալդ Թրամփը չի բացառել Չինաստանի հետ առևտրային պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Չինաստանի հետ առևտրային պատերազմը: Այս մասին նա խոսել է Ռոյթերի հետ հարցազրույցի ժամանակ՝ նշելով նաև, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Ազատ առևտրի Հյուսիսամերիկյան գոտուց:

ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Չինաստանի հետ առևտրային պատերազն այդուհանդերձ չի լինի, սակայն եթե լինի էլ՝ ինչ արած:

Թրամփի խոսքերով, ԱՄՆ իշխանությունները մտորում են այն լուրջ վնասի մասին, որը կարելի կլինի ներկայացնել Չանաստանին ինտելեկտուալ սեփականության խախտման քննության շրջանակներում:

Ինչ վերաբերում է Ազատ առևտրի Հյուսիսամերիկյան գոտուց դուրս գալուն, ապա ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շատերը դժգոհ կլինեն:

 

Նույն շարքից