ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ ցավեր է զգացել ձախ ոտքում: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով վերջինիս ընկերոջը՝ Արթուր Սողոմոնյանին:
Ջիգարխանյանը հոսպտալացվել է այսօր:
Բժիշկները որոշել են հոսպիտալացնել հայտնի դերասանին հնարավոր բարդություններից խուսափելու համար:
Ինչ վերաբերում է Ջիգարխանյանի սրտին, ապա այդ մասով ամեն ինչ նորմալ է՝ ինչպես հայտնել Սողոմոնյանը: