Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Բրիջիթ Բարդոն սուտ խոսելու մեջ է մեղադրել այն հոլիվուդյան դերասանուհիներին, ովքեր տղամարդկանց մեղադրում են սեռական ոտնձգություների մեջ: Բարդոյի խոսքերով, այդ հայտարարությունների մեծ մասն ուղղակի ծիծաղելի են, գրում է Variety-ը:
Բարդոն նշել է, որ դերասանուհիներն իրենք են գայթակղում պրոդյուսերներին, որպեսզի դեր ստանան, իսկ հետո խոսում են սեռական ոտնձգությունների մասին, որ հանրությունը հիշի իրենց մասին: Սակայն դա, դերասանուհու խոսքերով, ավելի շատ վնասում է հենց նման հայտարարություններ անողներին:
«Ինձ դուր էր գալիս, երբ ինձ ասում էին, որ գեղեցիկ հետույք ունեմ: Դա հաճելի էր»,-խոստովանել է 83-ամյա Բարդոն: