Հասարակություն 

Համացանցում մահացու վտանգավոր ֆլեշմոբ է տարածվել

YouTube-ը սկսել է կայքից հեռացնել բոլոր այն տեսանյութերը որոնք տարածվել են Tide Pod Challenge ֆլեշմոբի շրջանակներում: Ֆլեշմոբին մասնակցողները լվացքի փոշի են խմում, ապա կոչ անում մյուսներին հետևել իրենց օրինակին: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը:

YouTube-ի ներկայացուցիչները, մեկնաբանելով իրենց քայլը, բացատրել են, որ ամեն ինչ շատ պարզ է՝ իրենք հեռացնում են այն տեսանյութերը, որոնք կարող են վնաս պատճառել առողջությանը:

YouTube-ին է միացել նաև Tide բրենդի սեփականատեր Procter and Gamble ընկերությունը, որի ներկայացոևցիչները հայտարարել են, որ սկսել են համագործակցել սոցիալական ցանցերի հետ:

Բժիշկները զգուշացնում են, որ լվացքի փոշին մարդու օրգանիզմի համար վտանգավոր նյութեր է պարունակում և կոչ են արել զերծ մնալ այն խմելուց:

Նույն շարքից