Հասարակություն 

Իսպանացի արվեստագետը հյուրանոցի միևնույն շենքի 88 տարբեր պատկերներ է ստեղծում (լուսանկարներ)

Գերմանական Մյունխենի Deutshcer Kaiser հյուրանոցը սովորական ժամանակակից շենք է: Սակայն վերարտադրվելով արվեստագետ Վիկտոր Էնրիխի մտքում՝ կառույցը դառնում է կատարյալ խենթություն, գրում է Time-ը:

 

Իսպանացի արվեստագետն ամիսներ շարունակ ստեղծել է չորսաստղանի հյուրանոցի 88 զարմանալի համակարգչային աղավաղումներ:

 

Նա պատմել է, որ ամեն օր անցել է Deutscher Kaiser-ի մոտով՝ փորձելով աշխատանք գտնել գերմանական քաղաքում, և ձանձրացել նույն տեսարանից:

 

«Ես միշտ փորձում եմ դրսևորել ինձ՝ որքան կարող եմ: Եթե ես չեմ զվարճանում, երբեք ոչինչ չեմ անի»,- ասել է Էնրիխը Time-ին:


Նույն շարքից