Աֆրինում թուրքական ուժերի կողմից ցանկացած ռազմական օպերացիա Դամասկոսի կողմից դիտվելու է որպես ագրեսիա: Նման հայտարարությամբ, ինչպես հայտնում է SANA գործակալությունը, հանդես է եկել Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը:
Միքդադը նշել է, որ դա լինելու է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ:
Նա նաև հավելել է, որ Դամասկոսը պատրաստվում է պատասխանել ագրեսիանյին, եթե թուրքական կողմն ամեն դեպքում որոշի գնալ այդ քայլին:
Միքդադի խոսքերով, սիրիական ՀՕՊ-ը պատրաստ է ոչնչացնել իր երկնքում հայտնված ցանկացած թուրքական ինքնաթիռ: