Ղրիմի ՆԳՆ քրեական հետախուզության վարչությունը անչափահասի նկատմամբ ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով հետախուզում է հայտարարել ՌԴ քաղաքացի Կամո Սաֆարյանի նկատմամբ, հայտնում է primecrime.ru-ն:
Նշվում է, որ Գորկովսկի անունով հայտնի Կամո Սաֆարյանը հանդիսանում է օրենքով գող: Նա մի քանի անգամ դատապարտված է եղել տարբեր հոդվածներով:
Վերջին անգամ Սաֆարյանը դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման և բանտից դուրս է եկել 2016 թվականին: Դրանից հետո մինչև վերջին զարգացումները նրա մասին տեղեկություններ չեն եղել: