Հասարակություն 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit»-ը

Հունվարի 18-ին, ժամը 15:39-ին ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 34 VN 995 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նույն շարքից