Հասարակություն 

33-ամյա կինը ծննդաբերել է մահանալուց հետո

Հարավաֆրիկյան Մբիզանիում մահացած կինը ծննդաբերել է դագաղում: Այս մասին հայտնում է Լենտան՝ Times Live-ին:

Նշվում է, որ երեխան դագաղում հայտնաբերվել է 33-ամյա մոր մահվանից 10 օր անց, երբ մարմինը դեռ հողին հանձնված չի եղել:

Մահացած կնոջ մայրը պատմել է, որ դուստրը մահվան պահին եղել է հղիության 9-րդ ամսում:

Երեխան մահացած է ծնվել, նրան հողին են հանձնել մոր հետ նույն դագաղում:

Նույն շարքից