Քաղաքական 

ՀՀ նախագահի պաշտոնում Հանրապետականի թեկնածուի անունը հայտնի կլինի վաղը. Շարմազանով

«Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարց, կարծում ենք, որ նա լավագույնս կարող է ՀՀ-ն ներկայացնել Հայաստանում և միջազգային ատյաններում»,-քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այդ թեկնածուն ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր կարողություններ, լեզուների իմացություն, դրական հեղինակություն՝ թե սփյուռքում, թե Հայաստանի Հանրապետության ներսում, և նրա շուրջ հնարավոր է հասնել որոշակի լայն համաձայնության ՀՀ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության հետ:

Շարմազանովը նշեց, որ թեկնածուին առաջադրել և առաջարկել է քննարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գործադիր մարմնի բոլոր անդամները քննարկել են և բոլորը կողմ են արտահայտվել այդ թեկնածուի առաջադրման. «Վաղը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին մեր կողմից առաջադրել ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում»:

ԱԺ փոխխոսնակի խոսքերով, որոշումն արդեն կայացված է, սակայն անուններ հիմա չի կարող տալ, քանի որ կոռեկտությունը պահանջում է, որպեսզի Հանրապետության նախագահն անի առաջարկը: Ամեն դեպքում նա նշեց, որ սենսացիոն բան չի լինելու, անսպասելի թեկնածու չի լինելու:

Շարմազանովը նաև հույս հայտնեց, որ իրենց թեկնածուն այնպիսի մարդ է, ով կարժանանա ընդդմիության գոնե մի մասի դրական վերաբերմունքին, իսկ նրանք, ովքեր որոշել են դեմ քվեարկել, նույնիսկ այդ դեպքում հոգու խորքում կիմանան, որ այդ թեկնածուն ունի շատ առավելություններ:

Նույն շարքից