Քաղաքական 

ՀՀ նախագահի Հանրապետական թեկնածուն կարծես թե հայտնի է. ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվել է

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նախագահի պաշտոնում Հանրապետականի թեկնածուն արդեն հայտնի է, սակայն դրա մասին վաղը հրապարակավ կխոսի ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով էլ կառաջարկի այդ թեկնածուին առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում:

Շարմազանով նշեց, որ անունը կհայտարարվի  վաղը՝ հավելելով, որ սենսացիոն բան չի լիելու և հավանաբար արդեն շատերը գիտեն, թե ում մասին է խոսքը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք խոսքը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի մասին է, Շարմազանովը ժպտալով ասաց՝ վաղը կիմանաք՝ կարծես թե հաստատելով, որ հենց նա է թեկնածուն:

Նշենք, որ վերջին օրերին մամուլն ակտիվորեն գրում է հենց Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

Նույն շարքից