Քաղաքական 

Ինչի համար է Սամվել Ալեքսանյանը «վրեժ» լուծում գեներալ Մանվելից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և գեներալ Մանվել Գրիգորյանի միջև «սև կատու» է անցել դեռևս ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ գեներալը ԵԿՄ-ականներին ուղղորդել էր ոչ թե Մալաթիա-Շենգավիթ համայնքներում պատգամավորության թեկնածու Ալեքսանյանի օգտին, այլ Կադաստրի պետ Մարտին Սարգսյանի հովանավորյալ Արայիկ Հովհաննիսյանի։

Ի դեպ, այդ աջակցությամբ է բացատրվում ոչնչով աչքի չընկնող Հովհաննիսյանի ստացած մոտ 20 հազար ձայնը։ Հիմա Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալից․ նրան պատկանող «Աստղիկ» ԲԿ-ում տևական ժամանակ է՝ հրաժարվում են ԵԿՄ-ականներին և նրանց ընտանիքներին անվճար բուժօգնություն ցուցաբերել, ինչը նախկինում անում էին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից