Այսօր՝ հունվարի 19-ին, վաղ առավոտյան Ուլան Ուդեում 9-րդ դասարանի աշակերտներից մեկը կացինով հարձակվել է 7-րդ դասարանի աշակերտների վրա, ինչից հետո հրդեհել է դասարանը:
Հարձակման արդյունքում տուժել է 3 աշակերտ և ուսուցիչը:
Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն: Հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է Լենտան, որոշ տեղեկություններ կան, որ հարձակվողները երկուսն են եղել, որոշ տեղեկություններով՝ 3-ը: Օգտագործվել է մոլոտովյան կոկտեյլ:
Հավելենք, որ հարձակումից տուժածներն ու հարձակվողը ծանր վիճակով հոսպիտալացվել են: