Հասարակություն 

Սպանվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման շարքերը համալրած գերմանացի հայտնի ռեփերը

Սիրիական Դեյր Զորում մարտական գործողությունների ժամանակ սպանվել է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը միացած գերմանացի հայտնի ռեփեր Դեննիս Կուրպերտը, ով ավելի հայտնի է Deso Dogg անունով, հայտնում է Mirror-ը:

Պարբերականի տեղեկություններով, երաժիշտը մինչ զոհվելը, իր երգերով ոգեշնչել է հարյուրավոր մարդկանց՝ կոչ անելով համալրել ահաբեկչական խմբավորման շարքերը:

Նշենք, որ Կուսպերտը ռեփերի կարիերան ավարտել էր 2010 թվականին, 2013-ին ընդունել էր իսլամ և համալրել ահաբեկիչների շարքերը:

Գերմանական հատուկ ծառայությունների տեղեկություններով, նա ԻՊ-ի ամենակարևոր հավաքագրողներից մեկն էր:

2014 թվականին ԶԼՄ-ները մեկ անգամ արդեն հայտնել էին Կուսպերտի մահվան մասին, սակայն ինֆորմացիան չէր հաստատվել:

 

Նույն շարքից