Քաղաքական 

Ռուսաստանը չի միանալու միջուկային զենքի արգելքի Պայմանագրին. Լավրով

Ռուսաստանը չի միանալու միջուկային զենքի արգելքի Պայմանագրին: Այս մասին, ինչպես հայտնում է Լենտան, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա այդ մասին խոսել է ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ, երբ քննարկվել է միջուկային զենքի արգելքի հարցը:

«Ռուսաստանը մտադիր չէ միանալ պայմանագրին: Մեր որոշումը բխում է  այն բանից, որ միջուկային զենքի լիակատար ոչնչացումը հնարավոր է միայն բոլորի՝ այդ թվում նաև միջուկային զենք ունեցողների համար հավասար անվտանգության պայմաններում համընդհանուր և լիակատար զինաթափման շրջանակներում, ինչպես նախատեսված է պայմանագրով»,-ասել է Լավրովը:

Պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականի հուլիսի 7-ին ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում: Պայմանագրին չեն միացել նաև ԱՄՆ-ը և  Չինաստանը

 

Նույն շարքից