Թուրքական ուժերն այսօր առնվազն 10 հարված են հասցրել Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական ուժերին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Haber Turk-ին:
Հրետանային հարվածը հասցվել է թուրքական Հաթայ նահանգից: Քրդական ուժերը դիմել էն պատասխան կրակի:
Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Աֆրինում քրդերի դեմ օպերացիան կարող է սկսվել ցանկացած պահի:
Արդեն այսօր ամերիկյան իշխանությունները կոչ էին արել թուրքական կողմին զերծ մնալ քրդերին հարվածելուց և կենտրոնանալ ԻՊի դեմ պայքարի վրա, սակայն թուրքական կողմն այդ հայտարարությունը դատարկ և անիմաստ էր անվանել: