Քիմ Քարդաշյանն ու Քանի Ուեսթն իրենց երրորդ երեխային կնքել են Չիկագո անունով: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Քարդաշյանը:
Հիշեցնենք, որ երրորդ երեխայի համար հայտնի զույգն օգտվել է փոխնակ մոր ծառայություններից: Նրանց մեծ երեխայի անունը Նորտ է, իսկ որդու՝ Սեյնթ:
Նշենք նաև, որ նորածին երեխան արդեն թանկարժեք նվերներ է ստանում: Օրինակ Ջեյ Զին և Բեյոնսեն վերջինիս 20 հազար դոլարանոց թևնոց են նվիրել: