Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզ Մեյը բացառել է Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցով ևս մեկ հանրաքվեի անցկացումը: Այս մասին նա խոսել է Bild-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Մեյը հայտարարել է, որ խորհրդարանը ընտրության հնարավորություն է տվել քաղաքացիներին, և վերջիններս օգտվել են դրանց՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան հեռանում է ԵՄ-ից, սակայն չի պատրաստվում այրել կամուրջները:
Հունվարի 17-ին ՄԹ խորհրդարանը երրորդ ընթերացմամբ ընդունեց Brexit-ի մասին նախագիծը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օրը նշանակվել է 2019 թվականի մարտի 29-ը:
Ավելի վաղ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես Դոնալդ Տուսկը և Ժան-Կլոդ Յունկերը հույս էին հայտնել, որ ՄԹ-ն կփոխի որոշումը: