Բարի օր Հասարակություն 

Թուրքական հարվածներից Սիրիայում խաղաղ բնակիչնե են զոհվում

analitik.am

Սիրիական Արֆին շրջանում թուրքական հարվածներից 8 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին, ինչպես գրում է Ինտերֆաքսը, լրագրողներին հայտնել է քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչ Բիրուսք Հասակին:

Սիրիացի իրավապաշտպանների տեղեկություններով, զոհերը մեկ ընտանիքի անդամներ են: Ընդհանուր առմամբ, թուրքական հարվածների արդյունքում զոհվել է 11 խաղաղ բնակիչ:

Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է վերոնշյալ ինֆորմացիան, իսկ թուրքական զինված ուժերում հայտարարել են, թե իբր անում են ամեն ինչ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար:

Նշենք, որ թուրքական ուժերը սիրիական տարածքը սկսեցին հրետակոծել հունվարի 20-ին, իսկ արդեն հունվարի 21-ին օպերացիան մեկնարկեց ցամաքային ուժերի համար: Մասնավորապես խոսքը վերաբերում է տանկերին և այլ ռազմական տեխնիկային:

Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները կոչ էին արել Անկարային զսպվածություն ցուցաբերել, սակայն այդ կոչը անպատասխան էր մնացել:

Ֆրանսիայի արտաքաին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանն իր հերթին հայտնել է, որ հունվարի 22-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն պատրաստվում է քննարկել այս հարցը:

Նույն շարքից