Հասարակություն 

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Հունվարի 21-ին, ժամը 23:48-ին ահազանգ է ստացվել, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրին հարակից անտառում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2121 մակնիշի 69 MC 999 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ ծնված 1991 թ. Ս. Մ.):

***

Հունվարի 21-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, Կոտայքի մարզի  Ծաղկաձոր քաղաքի «Մորի Պլազա» բնակարանային համալիրին հարակից անտառում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան ՎԱԶ 2121 մակնիշի 04 ZZ 033 պետհամարանիշի (վարորդ՝ 1994 թ. ծնված Գ. Վ.) ավտոմեքենան (3 ուղևոր):
***

Հունվարի 21-ին, ժամը 17:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի Ամենափրկիչ մատուռի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (8 ուղևոր):

Նույն շարքից