Քաղաքական 

Իրաքի քրդերը հայտարարել են, որ պատրաստ են զուրք ուղարկել Սիրիա թուրքերի դեմ պատերազմում քրդերին օգնելու համար

Իրաքի քրդերը պատրաստ են զինված խմբեր ուղարկել Աֆրինում սիրիական քրդերին թուրքերի դեմ պատերազմում օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին, Ինտերֆաքս գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրաքային Քուրդիստանում իշխող Քուրդիստանի հայրենասիրական միության ներկայացուցիչ Մալա Բախտիյարը:

Բախտիյարը հայտարարել է, որ Թուրքիան լավ գիտի իրենց դիրքորոշման մասին և եթե հիմա Սիրիայի քրդերը զանգահարեն իրենց և օգնություն խնդրեն, իրենք պատրաստ են զինված ուժեր ուղարկել Աֆրին:

Քուրդ պաշտոնյան նշել է, որ իրենք ամեն դեպքում երկխոսության կողմնակից են և մինչև Սիրիա քրդական ուժերն ուղարկելը, պատվիրակություն կուղարկեն Անկարա բանակցությունների համար:

Բախտիյարը քննադատել է Սիրիական ազատ բանակին, ով կռվում է թուրքական ուժերի կողմից՝ հայտարարելով, թե սիրիական ընդդիմությունը պետք է հասկանա, որ իր իրավունքները խախտվում են Դամասկոսում, ոչ թե Աֆրինում:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում թուրքական օպերացիան մեկնարկել է հունվարի 20-ին:

Նույն շարքից