RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հույս է հայտնել, որ գտնվում է այն մարդկանց թվում, ում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահում է:
«Ես ներառվել եմ այն ցուցակում, որտեղ գտնվողներին, ինչպես Ռուսաստանում ասում են, նա վստահում է: Դե ինչ, ես հույս ունեմ, որ նա ինձ վստահում է: Չգիտեմ՝ դա այդպես է, թե՝ ոչ, սակայն ես իրոք տեսել եմ այդ ցանկը »,-ասել է Սիմոնյանը:
Սիմոնյանը չի բացառել, որ Պուտինն իրեն վստահում է ԶԼՄ-ի ղեկավարի պաշտոնում կողմնակալ չլինելու համար:
Անցած շաբաթ ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել էր 259 անունից կազմված ցանկ, որում տեղ գտած քաղաքացիները հայտարարել էին, որ մտադիր են մասնակցել այս տարի կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես Պուտինի վստահելի անձ: Այս ցանկում կարելի է գտնել նաև Մարգարիտա Սիմոնյանի անունը: