Քաղաքական 

Հանրապետականը կօգնի՞ ԵԼՔ-ին

Այսօր՝ հունվարի 22-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է բացատրում այն, որ Արմեն Սարգսյանը ժամանակ խնդրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից Հանրապետականից նախագահի թեկնածու լինելու առաջարկին պատասխանելու համար, ասաց, որ այդքան էլ լուրջ չէր լինի, եթե մեկ խոսակցության ընթացքում, մի քանի վայրկյանում լիներ համաձայնություն:

Նրա խոսքերով, բնական է, որ թեկնածուն պետք է մտածի, կշռադատի, հանդիպի քաղաքական ուժերի, հանրության հետ, ինքն իր համար հասկանա, թե որքանով է իր թեկնածությունն ընդունելի հանրության և քաղաքական ուժերի համար. «Մենք ընտրում ենք Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին»:

Ինչ վերաբերում է ԵԼՔ խմբակցության պատգամավորների այն հայտարարությանը, թե Հանրապետականը կարող է լրացնել 18 ստորագրության պակասը և հնարավորություն ստեղծել, որպեսզի ԵԼՔ-ի թեկնածու Արտակ Զեյնալյանը մասնակցի ընտրություններին, ապա Բաղդասարյանն ասաց, որ ԵԼՔ-ը պետք է համագործակցի ընդդիմության հետ. «Իսկ եթե ուզում են մեզ հետ համագործակցել, ապա մեր դռները բաց են, ոչ միայն նախագահի թեկնածուի հարցում»:

Նույն շարքից