Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են մինչև 100 միլիարդ դոլար ստանալ կոռուպցիայի մեջ մեղադրվող և բանտարկված արքայազներից գոյություն ունեցող խնդիրները հարթելու համար: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին, որը բարձրաստիճան պաշտոնյա է:
Վերջինիս խոսքերով, բանակցություններ ավարտվելու են մինչև այս ամսվա վերջ: Նրանք, ովքեր համաձայնության չեն գա իշխանությունների հետ, ստիպված կլինեն կանգնել դատարանի առաջ:
Հունվարի 21-ին Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Շեյխ Սաուդ ալ-Մոջեբը հայտարարել էր, որ 90 ձերբակալվածի վրայից հանվել է մեղադրանքը՝ հավելելով, որ Ritz Carlton հինգաստղանի հյուրանուցում շարունակում է բանտարկված մնալ 95 մարդ, որոնցից 5-ը դեռ շարունակում են մտածել իշխանությունների հետ գործարքի գնալու մասին:
Կոռուպցիոն սկանդալի շրջանակներում 2017 թվականին նոյեմբերին Սաուդյան Արաբիայում ձերբակալվել էր 350 մարդ, այդ թվում արքայազներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ձերբակալվածների թվում է նաև հայկական արմատներ ունեցող արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզը: