Հասարակություն 

«Nissan Tiida»-ի մասնակցությամբ վրաերթ՝ Տիգրան Մեծ և Քրիստափոր փողոցների խաչմերուկում

Հունվարի 22-ին, ժամը 13:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ և Քրիստափոր փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1983 թ. ծնված Ա. Պ.-ը «Nissan Tiida» մակնիշի 34 NZ 272 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Վ. Զ.-ին:

Փրկարարները Վ. Զ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նույն շարքից