ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դստերը նկատել են ընկերոջ հետ զբոսնելիս: Հարվարդի համալսարանի 19-ամյա ուսանողուհին հանդիպում է Ռոռի Ֆարկուարսոնի հետ: Նրանք ընկերություն են անում 2017 թվականի նոյեմբերից, հայտնում է Footwear News-ը:
Այն, որ Մալիայի ընկերը սպիտակամորթ է, դուր չի եկել որոշ օգտատերերի: Վերջիններիս խոսքերով զույգերը պետք է լինեն նույն ռասսայի ներկայացուցիչ:
Սակայն դրան հակառակ, որոշ օգտատերերը հայտարարել են, որ հենց Բարաք Օբաման տարբեր ռասսաների ներկայացուցիչների որդի է, ինչը վերջինիս չի խանգարել հաջողությունների հասնել:
Հարկ է նշել, որ Արևմուտքում վերջին օրերին լուրջ սկանդալներ առաջացան՝ ռասսայական խտրականության մասով: Խոսքը մասնավորապես վերաբերում է H&M-ի գովազդային լուսանկարին հաջորդած սկանդալին: Նկարում պատկերված էր սևամորթ տղա, որի հագուստի վրա գրված էր «Ամենազիլ կապիկը՝ ջունգլիներում»: