Քաղաքական 

Հայաստանը դիտորդական առաքելություն կիրականացնի Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ

Վարչապետի որոշմամբ, ՀՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի այս տարի Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ.

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի փետրվարի 11-ից մինչև մարտի 25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն N 2 հավելվածի:

Նույն շարքից