Քաղաքականություն 

Ուկրաինան կոչ է անում բոյկոտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

analitik.am

Ուկրաինան բանակցություններ է վարում ֆուտբոլի ֆեդերացիաների և երկրպագուների հետ Ռուսաստանում այս տարի կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու կամ առաջնության ժամանակ բողոքի ակցիաներ անցկացնելու համար: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը:

Կլիմկինը մասնավորապես նշել է, որ ֆան ակումբների հետ քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարելի է քաղաքական հարցեր բարձրացնել առաջնության շրջանակներում: Նրա խոսքերով, կամ պետք է բոյկոտել առաջնությունը, կամ դրա ժամանակ հստակ խոսել սեփական դիրքորոշման մասին:

Նշենք, որ 2017 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի հավաքականը 0:2 հաշվով պարտություն կրեց խորվաթներից և խմբում գրավեց 3-րդ տեղը՝ զրկվելով առաջնությանը մասնակցելու հնարավորությունից:

Նույն շարքից