Քաղաքականություն 

Էրդողանը հայտարարել է, որ Աֆրինից հետո թուրքական զորքերը մտնելու են սիրիական Մաջիբ

analitik.am

Թուրքական զինված ուժերը հայտնել են, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում ռազմական օպերացիայի ժամանակ թուրքական բանակի զինծառայող է զոհվել: Այս մասին գրում է CNN Turk-ը: Վերջինս զոհվել է թուրքական Կիլիս նահանգում:

Ինչ վերաբերում է օպերացիայի ընթացքին, ապա թուրքական իշխանությունները հայտնում են, որ իրենց վերահսկողությունն են հաստատել Աֆրինում գտնվող 15 գյուղի նկատմամբ, որոնք գտնվում էին քրդերի հսկողության տակ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ լի է վճռականությամբ և չի պատրաստվում ընդհատել օպերացիան, քանի դեռ առաջ քաշված նպատակներին չի հասել: Նա նաև արդեն ասել է, որ Աֆրինով հարցը չի փակվելու և հաջորդ օպերացիան սկսվելու է սիրիական Մաջիբում, որը ևս գտնվում է քրդերի հսկողության տակ:

Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Սիրիա ներխուժեցին հունվարի 20-ին՝ նախ գործի դնելով հրետանին, ապա՝ ցամաքային ուժերը:

Նույն շարքից