Քաղաքականություն 

ԿՀՎ-ն հայտնել է, թե երբ Հյուսիսային Կորեան կկարողանա միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին

analitik.am

Հյուսիսային Կորեան կկարողանա մոտ ապագայում միջուկային հարված հասցնել ԱՄՆ տարածքում: Այս մասին CBS News-ին հայատնել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն:

Պատասխանելով հարցին, թե երբ Փհենյանը ունակ կլինի իրականացնել իր ղեկավարի սպառնալիքները, Պոմպեոն ասել է, որ դա մի քանի ամսվա հարց է:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը նշել է, որ իրենք անում են ամեն ինչ այդ ժամանակը երկարաձգելու համար: Իրականացվում են ռիսկային, գաղտնի և ընդհատակյա օպերացիաներ:

Ավելի վաղ ամերիկացի վերլուծաբանները ուսումնասիրությունների արդյունքում հայտարարել էին, որ Փհենյանը կկարողանա ԱՄՆ ուղարկել մինչև 20 մարտագլխիկ, սակայն հյուսիսկորեացիներն ունակ են այդ թիվը հասցնել մինչև 80-ի:

Հունվարի 1-ին էլ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել էր, որ իր երկիրն ավարտել է ազգային միջուկային ուժեր ստեղծելու գործը:

Նույն շարքից