Հասարակություն 

Լոնդոնի կենտրոնում 1,5 հազար մարդ է տարհանվել գազի արտահոսքի պատճառով

analitik.am

Լոնդոնի կենտրոնում գտնվող ակումբից և հյուրանոցից այսօր առավոտյան մոտ 1,5 հազար մարդ է տարհանվել գազի արտահոսքի պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով հրդեհային ծառայությանը:

Նշվում է, որ մի քանի փողոցներ են փակվել, ինչի արդյունքում Անգլիայի մայրաքաղաքի կենտրոնում երթևեկությունը կարող է բարդանալ:

Թաղամասը կբացվի միայն այն ժամանակ, երբ համապատասխան ծառայություններն ավարտեն իրենց աշխատանքը:

Նույն շարքից