Հասարակություն 

Արտակարգ դեպք. Երևանի հյուրանոցներից մեկում կնոջ են դանակահարել. Կասկածյալը՝ ամուսնու եղբայրն է. shamshyan.com

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 22-ին, Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 06 խումբը Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցից «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի կողմնային մակերեսի, աջ գոտկային մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի ստորին հատվածի ծակած-կտրած վերքեր, հեմոտոմիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի կնոջ։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից