Հասարակություն 

Հռոմի պապը բարոյական պատասխանատվության կոչ է արել Դավոսի ֆորումի մասնակիցներին

analitik.am

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցող Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ֆորումի մասնակիցներին պատասխանատվություն ստանձնել մարդկության զարգացման ճիշտ ուղղության հարցում: Նրա խոսքերով,  միայն այն դեպքում, եթե  տնտեսական խաղացողները վճռական որոշում ընդունեն, հնարավոր կլինի մեր աշխարհի ճակատագիրը փոխել:

Պանտիֆիկը նշել է, որ տնտեսական խաղացողները պետք է բարոյական պատասխանատվություն ստանձնեն և անեն այնպես, որ Երկիր մոլորակի վրա ցանկացած բնակիչ կարողանա արժանավայել կյանքով ապրել:

Այս տարի Դավոսի տնտեսական ֆորումը տևելու է հունվարի 23-ից մինչև 26-ը: Ֆորումին մասնակցում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 

Նույն շարքից