Քաղաքական 

Էդվարդ Նալբանդյանը ինքն է տարածել իր՝ նախագահի թեկնածու լինելու մասին լուրերը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ինքն է տարածել իր՝ նախագահի թեկնածու լինելու մասին լուրերը:

Նալբանդյանը մտածում է, որ Արմեն Սարգսյանը երկար չի ձգի նախագահի պաշտոնում, և ինչպես 1997թ., մի գեղեցիկ օր հրաժարական կտա ու կհեռանա իր սիրելի Լոնդոն:

Ի վերջո, Արմեն Սարգսյանին պետք է, որ իր կենսագրության մեջ գրվի՝ եղել է ՀՀ նախագահ, իսկ դա հնարավոր է նաև մի քանի ամիս աշխատելու դեպքում, որը բիզնես տեսանկյունից շահեկան է, իսկ դրանից հետո բոլորը կհիշեն Էդվարդ Նալբանդյանի մասին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից