Հասարակություն 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 31 OS 665 պետհամարանիշով Mitsubishi Pajero-ն

Հունվարի 23-ին, ժամը 16:45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի մոտակա սարի լանջին ձյան մեջ արգելափակվել են Mitsubishi Pajero մակնիշի 31 OS 665, ՈՒԱԶ մակնիշի 74 LM 777 և Mitsubishi Grandis մակնիշի 35 OZ 668 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (4 ուղևոր):

Նույն շարքից