ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային թուլացնել լարվածությունը, որը ստեղծվել է Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում՝ կապված թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական օպերացիայի հետ: Այս մասին խոսել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերտ:
Նա նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում կարևոր գործընկեր է, ԱՄՆ-ը հասկանում է այդ երկրի անհանգստությունը՝ կապված ահաբեկչական կազմակերպությունների հետ: Վաշինգտոնը, Նոյերտի խոսքերով, հասկանում է նաև Անկարայի անհանգստությունը՝ կապված Քրդական աշխատավորական կուսակցության ետ: Սակայն ԱՄՆ-ի համար կարևոր է, որ լարվածությունը թուլանա և կայունություն հաստատվի:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև հաստատել է, որ Փարիզում զրույց է տեղի ունեցել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղուի միջև: Նրանք խոսել էն այն անկայուն վիճակի մասին, որը հիմա կա Սիրիայի հյուսիս-արևմուտքում: